Información
Ողջույն ես Ռուզաննան եմ:Ես ինչպես մեր թիմի մյուս մասնակիցները այնպես էլ ես հաճախում եմ սպորտի`գեղասահքի և իմ փոդքաստների շրջանակում ձեզ հետ կկիսվեմ իմ փորձով և կպատմեմ նոր տեղեկություններ գեղասահքի մասին:Դե իսկ ավելին իմանալու համար շարունակիր մնալ ինձ հետ և լսիր իմ մյուս փոդքաստները:Իակ այլ սպորտաձևերի մասին կարող եք լսել մեր թիմի մյուս մասնակիցների փոդքաստներում:Դե ինչ շարունակիր մնալ մեզ հետ ավելին իմանալու համար:
30 MAR. 2019 · Ողջույն:Ձեզ հետ կրկին ես եմ`Ռուզաննան:Այսօր ես ձեզ կներկայացնեմ գեղասահքի լավ և վատ կողմերը: Օրինակ ինձ թվում է ոչ բոլորին դուր կգա ընկնել սառույցի վրա և որևէ տեղ կոտրել կամ վնասել`հատկապես եթե չգիտես ճիշտ ընկնելու ձևերը: Կամ օրինակ եթե ունեք տեսողական խնդիր` խորհուրդ չի տրվում զբաղվել գեղասահքով որովհետև սառույցի սպիտակտ կարող է վատ անդրադառնալ տեսողության վրա:
Սա կարող է համարվել այս սպորտի վատ կողմերից մեկը:Սակայն ինչպես բոլոր ապորտաձերը այն ևս ունի իր դրական կողմերը:Օրինակ առաջին հերթին այն շատ գեղեցիկ է նայվում և միանգամից բարձրացնում է մարդու տրամադրությունը: Կարող ենք ասել նաև,որ այն իր մեջ ներառում է միանգամից մի քանի ոլորտ`պար , դերասանություն,
գիմնաստիկա և այլն:Իսկ եթե դուք ունեք այլ կարծիք և տարբերակ գրեք մեկնաբանություններում:
30 MAR. 2019 · Ողջույն` ձեզ հետ կրկին ես եմ Ռուզաննան: Այսօր ես ձեզ կներկայացնեմ այն հարցի պատասխանը, որը գոնե մեկ անգամ հետաքրքրել է շատերին: Երբևէ մտածել ես թե ինչու են պարուհիները, Գեղարվեստական մարմնամազուհիները կամ գեղասահորդուհիները հագնում նման բաց և գունավոր շորեր: Հատկապես հետաքրքիր է` գեղասահորդուհիներն արդյոք չեն մրսում այդ բաց և բարակ զգեստով սառույցի վրա: Նախ ասեմ որ նրանք անընդհատ շարժման մեջ ոն և երբեք չեն մրսում:Կարելի է նկատել նաև որ նրանք հագնվում են նաև շատ գունավոր: Շատ փնտրեցի բայց չգտա ոչ մի տեղեյություն դրա մասին: Կարծում եմ որ նրանք հագնվում են այդպես որովհետև շատ գեղեցիկ է և հեշտ է նկատել նրանց:
Մի պահ պատկերացրեք նրանց սպիտակ զգեստով` վստահ եմ, որ կհամաձայնվեք` սպիտակ սառույցի վրա նրանք չեն առանձնանում:
30 MAR. 2019 · Ողջույն:)Ես հաճախել եմ գեղասահքի և իմ փոդքաստների ընթացքում ձեզ կներկայացնեմ շատ հետաքրքիր տեղեկություններ, կկիսվեմ իմ փորձով ձեզ հետ: Գեղասահք` կարծում եմ շատերի համար այս բառը շատ տարօրինակ է, քանի-որ բառի արմատն ասոցացվում է տարբեր այլ բառերի հետ: Իրականում այն նշանակում է գեղարվեստորեն սահել սառույցի վրա:,
Հետաքրքիր է, որ տղաները, հիմնականում, կրում են սև, իսկ աղջիկները` սպիտակ չմուշքներ:
Սակայն սահելուց միշտ պետք է զգույշ լինել, որովհետև անգամ մի անփույթ սխալի պատճառով կաող ես ընկնել և վնասվածք ստանալ: իսկ գիտեի՞ք,որ գեղասահորդները ճիշտ ընկնելու ձեւեր գիտեն`այսինքն ինչպես ընկնեն որ չվնասվեն: Օրինակ` երբ ես գնում էի գեղասահքի մենք մի քանի օր շարունակ պարապում էինք ճիշտ ընկնելու վրա:
Ողջույն ես Ռուզաննան եմ:Ես ինչպես մեր թիմի մյուս մասնակիցները այնպես էլ ես հաճախում եմ սպորտի`գեղասահքի և իմ փոդքաստների շրջանակում ձեզ հետ կկիսվեմ իմ փորձով և կպատմեմ նոր տեղեկություններ գեղասահքի մասին:Դե իսկ ավելին իմանալու համար շարունակիր մնալ ինձ հետ և լսիր իմ մյուս փոդքաստները:Իակ այլ սպորտաձևերի մասին կարող եք լսել մեր թիմի մյուս մասնակիցների փոդքաստներում:Դե ինչ շարունակիր մնալ մեզ հետ ավելին իմանալու համար:
Información
Autor | Sport Energy |
Organización | Sport Energy |
Categorías | Deportes |
Página web | - |
- |
Copyright 2024 - Spreaker Inc. an iHeartMedia Company